Երկու մարդ մահացել եւ 113-ը վիրավորվել ՀԱՀ-ի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ավտոբուսային պատահարի հետեւանքով: Փրկություն-24 ծառայության հաղորդմամբ, միջքաղաքային ավտոբուսը մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց եւ շրջվել:

Պատահարի վայրից մոտ Մբոմբլեա բնակելի վայրում աշխատում են «շտապ օգնության» խմբերը: Փրկարարները դուրս են հանել մարդկանց մեքենայից: Հայտարարվել է պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: