Ֆիլիպինների հատուկ ծառայությունները ձերբակալել են հետախուզության մեջ գտնվող «Աբու Սայաֆ» իսլամական ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին: Այդ մասին Մանիլայում հաղորդել է բանակային հետախուզության պաշտոնական հրամանատար Էդուարդ Անոն:

«Աբու Սայաֆ» խմբավորման առաջնորդ Քայիր Մունդոսը ձերբակալվել է հատուկ գործողության արդյունքում, երբ փորձել է թաքնվել Մանիլայի իր հարազատների տանը», - ասել է զինվորականը: Հետախուզության ներկայացուցիչը նշել է, որ Մունդոսի ձերբակալությունը լրջորեն կթուլացնի «Աբու-Սայաֆ»-ի գործունեությունն ընդհանրապես: Նրա խոսքերով՝ ձերբակալվածը իսլամիստների շրջանում համարվում էր գլխավոր ռազմավարներից մեկը եւ խմբում պատասխանատու էր  արտասահմանյան ծայրահեղական ընդհատակյա կազմակերպության հետ կապերի պահպանման համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Աբու Սայաֆը», որը «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ֆիլիպինյան օղակն է համարվում, փոքրաքանակ, սակայն Մանիլայի վարչակազմի նկատմամբ առավել ագրեսիվ տրամադրված իսլամիտական հոսանքի ապստամբ խմբավորում է: