Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Բելոռուս-Տ82Մ» մակնիշի տրակտորի կցասայլակը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին ընկել ճանապարհի աջակողմյան ձորակը, ինչի հետեւանքով կցասայլակում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Նասրոլլահիլակի Բետոլլահը մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: