Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի եւ Գորիսի բաժինների ծառայողները հունիսի 10-ին, ժամը 19.45-ին, Երեւան-Գորիս ճանապարհի 200-րդ կմ-ին հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Կարեն Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 10-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով: