Առնվազն 500 հազար մարդ է փախել զինյալների կողմից գրավված Մոսուլ քաղաքից, չորեքշաբթի հաղորդել են Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունում: Հայտարարության մեջ նաեւ նշվում է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին: Մահացածների հստակ թիվը չի ճշտվել:
Նախօրեին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերահսկողություն են սահմանել Մոսուլի վրա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մոսուլը իրաքցի զինյալների կողմից ամբողջապես զավթած երկրորդ քաղաքն է: Ընթացիկ տարվա հունվարից Էլ-Ֆալուջա քաղաքը նույնպես գտնվում է հակակառավարական ուժերի վերահսկողության տակ:





























