Հունիսի 10-ին հակաահաբեկչական գործողությունների գոտում ավելի քան 50 մարդ է մահացել օպերացիայի մեկնարկից ի վեր, զոհերի թիվն, այսպիսով, 210 է կազմում: Տեղեկությունը, Ուկրաինայի առողջապահության նախարար Օլեգ Մուսինին վկայակոչելով, ՈւՆԻԱՆ գործակալությունն  է հաղորդում:

«Երեկ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ է մահացել», -հայտարարել է նախարարը` հավելելով, որ խոսքն այն զոհերի մասին է, որոնց մարմինները հիվանդանոց կամ դիարան են տեղափոխվել:

Նախարարի հաղորդմամբ, հակաահաբեկչական գործողությունների ողջ ընթացքում 19 երեխա է մահացել: