Մոսուլ քաղաքը գրոհայիններին հանձնելու ողջ պատասխանատվությունը գրավյալ Նայնավայի նահանգապետ Աթիլ ան Նուջեյֆին դրել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքի վրա: Այս մասին նա հայտարարել է Էրբիլի մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ ալ Մալիքին գերադասել է վստահել զորահրամանատարներին եւ շատ ուշ է որոշել միջամտել քրդական շրջանների դեպքերին:
«Ալ Մալիքին շատ երկար էր որոշում միջամտել Քրդստանի դեպքերին,-ասել է ան Նուջեյֆին: - Վարչապետը նախընտրեց հավատալ իր զորահրամանատարների հետախուզական տվյալներին, որոնք գիտակցաբար կեղծված էին, եւ ականջալուր չեղավ մեր զեկույցներին: Արդյունքում փլուզվեց Մոսուլի եւ Քըրքուքի անվտանգության ամբողջ համակարգը», - փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ան Նուջեյֆին պահանջել է դատել բանակային ողջ հրամանատարությանը, քանի որ «նրանց փախուստն էլ հանգեցրել է անվտանգության ապահովման տապալմանը», ինչը գրոհայիններին թույլ էր տվել ուժեղացնել Մոսուլի հանդեպ վերահսկողությունը մի քանի ժամում:





























