Պետությունը մտածել է սպառողների մասին եւ բավականին լավ է մտածել: Այս մասին խորհրդարանում հունիսի 11-ի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 1-ին սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումը՝ կՎտ-ն 3,85 դրամ (10-15%):
Հարցին, թե ինչպե՞ս կարտացոլվի այդ թանկացումը սպառողների վրա, Նազարյանը պատասխանեց. «Եթե համեմատեք սակագների բարձրացնելու էլեկտրակայանների եւ էլեկտրականություն մատակարարողների դիմումը, ապա կտեսնեք, թե նրանց պահանջների զգալի մասը մենք մերժել ենք: Եթե մենք չմտածեինք սպառողների մասին, ապա թանկացումը շատ ավելի ուժեղ կլիներ», - հայտարարեց Նազարյանը:
Նա նշեց, որ ՀԾԿՀ-ն պետք է հաշվի առնի սպառողների շահերը, սակայն նաեւ պարտավոր է ապահովել նաեւ էներգետիկ ընկերություններին խելամիտ եկամուտով ապահովել, որը բավարար կլինի հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման համար:
Հիշեցնենք, որ բարձր լարման բաժանորդների համար (35 կՎ եվ ավելի) ցերեկային եւ գիշերային սակագինը այժմ կազմում է կՎտ.Ժ-ում 29 եւ 25 դրամ, 6 (10) Կվ բաժանորդների համար՝ 35 եւ 25 դրամ, 0.38 կՎ բաժանորդների, ինչպես նաեւ բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) եւ 28 (6,8 ցենտ) դրամ:




























