Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող 10% թանկացումն արդարացված չէ, հունիսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասարյանը: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սպասելի էր: Սակայն, ըստ հետազոտական կենտրոնի հաշվարկների, վերջնական գինը կարող է հայտարարվածից ցածր լինել:
Հիշեցնենք, բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ եւ ավելի) գիշերային եւ ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 եւ 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար, 6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 եւ 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում եւ բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) եւ 28 դրամ (6,8 ցենտ):




























