Հայաստանում ռուսերենը չեն մոռացել, հատկապես եթե համեմատենք հարեւան երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանում հունիսի 11-ին հայ պատգամավորների եւ մամուլի հետ «ՎԳՏՌԿ»-ի հաղորդավար Դմիտրի Կիսելովի հանդիպման ժամանակ:
Կիսելովը նկատել է, որ ռուսերենն աստիճանաբար մոռանում են Հայաստանում: «Ավագ սերունդը խոսում է: Իսկ արդյո՞ք խոսում է երիտասարդությունը: Եկեք անկեղծ լինենք: Ասում եմ այն, ինչն ինքս եմ տեսել. տաքսու երիտասարդ վարորդը նույնիսկ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Հարցն այն է, թե ինչ է անում Հայաստանն իր կողմից սա կանխելու համար»,- հայտարարել է Կիսելովը:
Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Կովալենկոն հայտարարել է, որ ռուսերենի իմացությունն անհրաժեշտ է հումանիտար կապը պահպանելու համար, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության համար: «Ես հասկանում եմ, թե ինչպես է, որ պաշտպանության նախարարությունից ռուսական դասարաններ բացելու խնդրանքներ էին ստացվում, քանի որ երիտասարդ զինվորականները չեն հասկանում Ռուսաստանից ստացվող նոր սպառազինությունների նշանակությունը»,- հայտարարել է Կովալենկոն:
Իր հերթին Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը չեն մոռացել. «Հատկապես եթե համեմատենք հարեւան երկրների հետ, որտեղ վաղուց մոռացել են, որտեղ այն ըստ էության «մեռած է»:
«Որքա՞ն ռուսական դպրոց կա Հայաստանում»,- հարցրել է Կիսելովը՝ ինքն էլ պատասխանելով, որ դրանք երկուսն են՝ չհաշված մասնավորները:
Ի պատասխան պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ Հայաստանում լայնորեն ուսումնասիրում են ռուսերենը, քան ցանկացած այլ երկրում: «Բացի այդ, ունենք Հայ-ռուսական համալսարան, որտեղ ժամանակին անձամբ ամբիոնի վարիչ էի, դասերն անցկացվում էին ռուսերենով»,- հայտարարել է նա:
«Մենք պատրաստ ենք շարունակել Հայաստանում ռուսերենին աջակցել, հույս ունենք, որ Ռուսաստանն էլ մեզ կաջակցի այդ հարցում»,- հայտարարել է նա:




























