Վերջին ժամանակներում ադրբեջանցիներն ավելի հաճախ են ներքաշվում անհեթեթ պատմությունների մեջ, որպեսզի ամեն գնով իշխանության կողմից պարգեւատրվեն իրենց «հերոսական» գործողությունների համար ընդդեմ հայերի, հետո սկսում են հավատալ դրան:

Ադրբեջանական մամուլում տարածվել է, թե Չեխիայի հայերը փորձել են Պրահայում խափանել «Ադրբեջանի անվտանգության քաղաքականությունը որպես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության երաշխավոր»: Ինչպես ասում են, երազելը վնասակար չէ: Ադրբեջանցիների տեղեկատվությունը հիշեցնում է «Թեհրան-43» ֆիլմի դրվագի պարզունակ կրկնօրինակում:Նախ միջոցառումը, որի սցենարն ու նյութերը գրել էր Ադրբեջանի նախագահին կից ՀԿ պետական աջակցության խորհրդի կողմից, ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մայիսին չեխական խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Յան Խամաչեկի նախագահությամբ: Սակայն վախը «հայկական սադրանքներից» ստիպեց տեղափոխել հունիս եւ փոխել անցկացման վայրը:

Աղմուկի հեղինակները չեն թաքցնում, որ Կառլովի համալսարանի անվտանգության քաղաքականության կենտրոնի ղեկավար Միլոշ Բալաբանը գումար է ստացել միջոցռման անցկացման համար, որին հավանաբար հավելել են նաեւ Չեխիայի հայերի «սադրանքների մասին» պատմությունների համար: Առկա տեղեկությունների համաձայն՝ հետազտողները հրաժարվել են մասնակցել այդ կեղծիքին, ներկա են եղել միայն մի քանի երրորդ կողմի քաղաքական գործիչներ, հետաքրքրասեր մարդիկ եւ որոշ պետական գործիչներ: Ոմանց համար ներկայության դրդապատճառ էր խոստացված շքեղ հյուրասիրությունը:Կոնֆերանսի թեման էր «Ադրբեջանի անվտանգության քաղաքականությունը որպես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության երաշխավոր»: Եթե կոնֆերանսն այդպես էր կոչվում, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ կազմակերպիչները չեն ցանկացել հրավիրել հայերի: Եվ ինչո՞ւ են որոշել միջոցառումներն անցկացնել հենց Պրահայում:Կարծում եմ, նման հրապարակումներից հետո ադրբեջանը պետք է կոնֆերանս անցկացնի «Ադրբեջանական հայատյացությունը՝ որպես տարածաշրջանում վտանգի աղբյուր» թեմայով:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Յան Խամաչեկը, ով վերջերս է զբաղեցրել պաշտոնը, երկար էր մտածում նախագահության գաղափարի շուրջ եւ ի վերջո որոշեց չվշտացնել Ադրբեջանի դեսպաանին: Որքան էլ չէին ջանում կազմակերպիչները, հայերի մասին բացասական ոչինչ չհնչեց. արդեն պաշտոնը թույլ չի տալիս:Կոնֆերանսի մասնակիցներին նյութեր են բաժանել, այդ թվում նաեւ այն, ինչը մնացել էր Պրահայի վերջին գրքի տոնավաճառից: Մասնավորապես, մասնակիցների շրջանում մեծ հաջողություն է ունեցել «ադրբեջանական առողջ եւ անկրկնելի խոհանոցի մասին» գիրքը:

Արման Երանոսյան