Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները հունիսի 11-ին հատուկ գործողություն են իրականցրել, որի ընթացքում ձերբակալել են վեց քրեական հեղինակության: Նրանց թվում է «օրենքով գող» Մամուկա Գալսկին՝ ծնված 1971թ.-ին:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ քրեական աշխարհի առաջնորդներն ու հեղինակությունները հավաքվել են ռեստորանում «ժողովի», որպեսզի քննարկեն ազդեցության ոլորտի ձեւափոխումը որոշ հեղինակությունների մահից կամ հեռացումներից հետո, ինչպես նաեւ դրամական հոսքերի բաշխման համար:

Ծագումով վրացի Մամուկա Գալսկին «ժողովի» համար Մոսկվա էր ժամանել կեղծ անձնագրով: «Օրենքով գողը» մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններում Ռուսաստանի տարածքում: