Հունիսի 12-ին Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգի Լաքհիսարայ շրջանում բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել վեց մարդ, փոխանցում է ABN հեռուստաալիքը:
Ըստ տեղի ոստիկանապետ Աշոք Կումար Սինգհի` վթարը տեղի է ունեցել Մահրաթհ գյուղի մերձակայքում: Միկրոավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը եւ բախվել ընդառաջ եկող բեռնատարին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ութ մարդ տեղոմ մահացել են, չորսն էլ` հիվանդանոցի ճանապարհին: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ եւ ներկայումս բուժվում են:
Հնդկաստանն աշխարհում առաջին տեղում է մահացու ելքերով վթարների քանակով: 2011 թ. երկրում վթարները խլել էին 140 հազար մարդու կյանք, 2012 թ.` 150 հազար:





























