Ամերիկյան անօդաչու օդանավերը   պակիստանցի առնվազն 16 գրոհայինի են ոչնչացրել, հայտնում է Agence France-Presse-ը։
Երկու գրոհներ են եղել՝ հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ անօդաչու սարքը վերացրել էր վեց գրոհայինի, երկրորդը՝ հունիսի 12-ի առավոտյան՝ մի քանի ժամվա տարբերությամբ, այն պահին, երբ մարդիկ փորձում էին դուրս բերել առաջին հարձակումից զոհվածների մարմինները:  Տեղի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը հաստատել է հարձակումների մասին տեղեկությունը եւ հայտարարել, որ  անօդաչու  սարքերը մինչ այժմ կարող են  դեռ օդում լինել, փոխանցում է Lenta.ru-ն:

ԱՄՆ կառավարությունը անօդաչու օդանավերի գործի դնելու  վիճահարույց ծրագիրը վերսկսել է հունիսի 9-ինԿարաչիի օդանավակայանի վրա հարձակումից հետո, երբ զոհվել էր 24 մարդ: Հարձակման պատասխանատվությունը հանձն է առել Պակիստանի «Թեհրիկ ի Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: