Սան Պաուլուի մետրոպոլիտենի աշխատակիցները այսօր՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը, գործադուլ չեն անի։ Նման որոշում է ընդունվել արհմիության խորհրդաժողովի արդյունքում։ Մասնակիցները կողմ են արտահայտվել մետրոպոլիտենի անխափան աշխատանքն ապահովելուն, թեեւ արհմիության ղեկավարները ավելի վաղ իշխանություններին չէին կարողացել համոզել, որպեսզի գործադուլի շուրջ 40 ակտիվիստի չազատեն աշխատանքից։

Ըստ կազմակերպիչների` հենց մետրոն պետք է իր վրա վերցնի 70 հազար հանդիսատեսի «Իտակերան» մարզադաշտ տեղ հասցնելու բեռը, որտեղ հինգշաբթի տեղի է ունենալու աշխարհի առաջնության բացման արարողությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Սան Պաուլուի մետրոյի աշխատանքի վերսկսման մասին լուրը ուրախությամբ են ընդունել Բրազիլիայի այդ մեգապոլիսի միլիոնավոր բնակիչներ։ Լուրը ստացվել էր այն տեղեկության հետ միաժամանակ, որ Ռիո դը Ժանեյրոյում այսօր` 00:00 –ին  (07:00` մոսկովյան ժամանակով ) սկսվում է Ռիո դե Ժանեյրոյի երեք օդանավակայանների աշխատակիցների մասնակի գործադուլը, ներառյալ «Գալեան» միջազգային տերմինալը: Գործադուլավորները պահանջում են  աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային կոլեկտիվ պայմանագրերի կնքում: