Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել Յոհանեսբուրքի արբանյակ Սոուետո քաղաքի բնակիչներին ցրելու համար, որոնք բողոքում էին սանհանգույցների բացակայության դեմ։

Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ցուցարարներն իջեցրել են տաբատները անցնող մեքենաների առջեւ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ապարտեիդի ժամանակներում այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը հիմնականում սեւամորթ էր, կոյուղի չկար, եւ մարդիկ ստիպված էին բնական կարիքները հոգալ բակում դրված դույլերում:

Ըստ պաշտոնական տվյալների` երկրում 300 հազար տուն դեռ զուգարան չունի, եւ դրանց բնակիչները նախկինի նման զուգարանակոնքի փոխարեն դույլ են օգտագործում: