Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարբի գյուղում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան շրջվել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Կարբի հատվածում (5-րդ կմ) «Օպել» մակնիշի 34 AS 333 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին. զոհեր եւ տուժածներ չկան: