Շուրջ հազար խաղաղ բնակիչներ Ֆիլիպինների հարավում կառավարական զորքերի եւ ապստամբած իսլամիստների միջեւ բախումների պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները, հայտնում է Rappler.com-ը:
«Իսլամական ազատագրական մորոյի շարժում» խմբավորման երկու գրոհայիններ ոչնչացվել են, եւս չորսին պատանդ են վերցրել Մագուինդանաո նահանգում երկժամյա փոխհրաձգությունից հետո, հայտարարել է հետեւակային 6-րդ դիվիզիայի գնդապետ Դիքսոն Հերմոսոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսլամական ազատագրական մորոյի շարժում» խմբավորումը, որը ընդամենի մի քանի հարյուր անդամ ունի, տարանջատվել էր 2010թ.՝ Ֆիլիպինների մահմեդականների ներկայիս ամենահզոր «Իսլամական ազատագրական մորոյի ճակատ» կազմակերպությունից, որը կառավարության հետ բազմամյա պատերազմը դադարեցնելու համաձայնագիր էր ստորագրել: «Իսլամական ազատագրական մորոյի շարժում» խմբավորման հիմնադիր, «Իսլամական ազատագրական մորոյի ճակատի» նախկին «դաշտային հրամանատար» Ամերիլ Ումբրա Կատոն հայտարարել էր պատերազմը շարունակելու մտադրության մասին՝ անկախ պաշտոնական Մանիլայի հետ բանակցությունների խաղաղ ելքից:





























