Բաքու-Նախիջեւան չվերթի օդանավի վայրէջքի ժամանակ 8 ուղեւորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Նախիջեւանի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է minval.az-ը՝ վկայակոչելով Oxu.Az-ը, օդանավը, որում եղել է մոտ 180 ուղեւոր, ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել: Ուղեւորներից 8-ը ամրագոտիները ամրացրած չեն եղել, որի հետեւանքով ընկել են ու տարբեր վնասվածքներ ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել «Boeing-757» օդանավում: