Պայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կիրովսկոե քաղաքի հանքում հինգշաբթի լույս գիշերը: Հանքերում գտնվող 10 մարդկանց ճակատագիրը անհայտ է, հաղորդում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ հանքը պատկանում է «Գրանդ-Ինվեստ Պլյուս» ԲԲԸ-ին: Գազաօդային խառնուրդի պայթյունը տեղի է ունեցել հունիսի 12-ին 3:39 րոպեին 300 մետր խորության վրա: Հրդեհ չի հետեւել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հանքում պայթյունի ժամանակ գտնվել են 10 հանքափորներ, որոնց ճակատագիրը դեռեւս անհայտ է», - ասվում է հաղորդագրությունում:
Հանքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:





























