Կարաչիի քաղաքային դատարանը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին երկիրը լքելու թույլտվություն է տվել: Տեղեկությունը, վերջինիս փաստաբան Ֆարոգ Նասիմին վկայակոչելով, France-Presse գործակալությունն է հաղորդում:
«Դատարանն ընդունել է մեր բողոքը եւ հանել Մուշարաֆի անունն այն անձանց ցուցակից, որոնք երկիրը լքելու հնարավորություն չունեն: Որոշումը 15 օրից ուժի մեջ կմտնի», - Gazeta.ru-ի վկայակոչմամբ, հայտարարել է փաստաբանը:
Ավելի վաղ դատարանը գեներալ Մուշարաֆին դավաճանության մեջ էր մեղադրել` Պակիստանի սահմանադրության գործունեությունը դադարեցնելու եւ մի շարք բարձրաստիճան դատավորների անօրինական հիմքերով աշխատանքից հեռացնելու համար:





























