Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի  օդերեւութաբանական ծառայությանը քննադատել է եղանակի սխալ կանխատեսումների համար, հայտնում է Agence France-Presse-ը:

«Շատ կանխատեսումներ սխալ են, թեեւ օդերեւութաբանական դիտարկումների համար ժամանակակից գիտական բազա կա», — հայտարարել է  Կիմ Չեն Ընը:

Հիդրոօդերեւութաբանական ծառայություն այցի ընթացքում Կիմ Չեն Ընը կոչ է արել բարելավել աշխատանքի որակը եւ ժամանակակից սարքավորումներ օգտագործել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ օդերեւութաբանների աշխատանքը հատուկ նշանակություն ունի, քանի որ ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա: