ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժաղովրդավարության եւ օրենքի գերակայության իրավունքի հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը ուկրաինացի ուժայիններին մեղադրել է Սլավյանսկի բնակիչների դեմ  արգելված զենք կիրառելու համար:

Լույս հինգշաբթի օրվա գիշերը աշխարհազորդայինները հայտնել են, որ Սլավյանսկի Սեմյոնովկա գյուղում  բռնկվող ռումբեր են նետել, մի քանի հրդեհներ են գոյացել: Սա Ուկրաինայի Հարավ-արեւելքում բռնկվող ռումբերի կիրառման առաջին դեպքն է ,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուկրաինացի ուժայիններն ու նեոնացիստները արգելված զենք են կիրառում Սլավյանսկի բնակիչների դեմ, գնդակահարում փախստականներին, սպանում երեխաներին», -Twitter-ում գրել է Դոլգովը: