ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հունիսի 11-ին, զինվորի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ հունիսի 11-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը:





























