Հայկական ընկերությունները կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկին` «Պրոդէքսպո»-ին, որը տեղի կունենա 2015թ. փետրվարի 9-13-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
«Պրոդէքսպո-2015» սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 22-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական եւ համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդունաբերական զարգացման հիմնադրամը:
Գինեգործության, կոնյակագործության, պահածոների արտադրության, չրի, ալկոհոլային այլ խմիչքների, ոչ ոգելից խմիչքների եւ բնական հյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք հետաքրքրված են ցուցահանդեսին մասնակցությամբ, կարող են ներկա գտնվել խորհրդակցությանը, որտեղ քննարկվելու են ցուցահանդեսին ներկայանալու նախապատրաստական աշխատանքները եւ ֆինանսավորման հարցերը:
Խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 16-ին` ժամը 15:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (I հարկ):
«Պրոդէքսպո»-ն համարվում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը, որը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին եւ զարգացման միտումներին ծանոթանալու համար:





























