Արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին վարչապետի ընտանիքի անդամները, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական-քաղաքական գործիչներ ու բազմաթիվ երեւանցիներ:
Վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին: Միջոցառման շրջանակում ընթերցվել է նաեւ Անդրանիկ Մարգարյանի այս տարվա համար ընտրված պատգամը՝ «Մի ժողովուրդ, որ կարող է հիշել ու բարձրացնել իր նախնիներին, ապրելու է հավերժ»:
Միջոցառման շրջանակում «Նարեկացի» արվեստի միության ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել վարչապետի ընտանիքի անդամներին:





























