Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց, հունիսի 11-ին, ժամը 08.50-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: