Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 շենքի մոտ, հունիսի 11-ին, ժամը 02.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: