Երեւանի Գրիբոյեդովի եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21110» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21110»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: