Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ հաճախ է մեկնում Իրաքի Քուրդիստանի ինքնավար միավոր, սակայն դեսպան գնալու մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Դեսպան գնալու ցանկություն չունեմ, ոչ առաջարկ եմ ստացել, ոչ էլ գնալու եմ: Ես էնտեղ լավ հարաբերություններ ունեմ, լավ շփումներ, ամեն ինչ նորմալ ա, իսկ Իրաք միշտ էլ գնում-գալիս եմ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք գործարարը տեղյակ է, որ Իրաքի Մոսուլի շրջանը լքած հայ 65 ընտանիքների մասին՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, տեղյակ չեմ»:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ մամուլը գրում է այն մասին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին հնարավոր է նշանակեն Իրաքում ՀՀ դեսպան:





























