Բոլորիս հայտնի է «մահու չափ վախենալ» արտահայտությունը: Պարզվում է, ինչպես բացահայտել են ամերիկյան գիտնականները, դա լիովին հնարավոր է: Ուժեղ զգայական ցնցումը կարող է սրտային կաթվածի պատճառ դառնալ, որի դեպքում բացառված չէ մահվան ելքը: Հետազոտողները իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են ամերիկյան միկրոկենսաբանական հասարակության «mBio» գիտական ամսագրում: Պատճառը մեր օրգանիզմում մեծ քանակությամբ գտնվող հատուկ մանրէներն են: Դրանցից շատերը բարակ շերտով ծածկում են արյունատար համակարգի մեծ մասը, հաղորդում է Informing.ru-ն:
Ուժեղ սթրեսի ազդեցությամբ մեր օրգանիզմում ակտիվանում են հատուկ հորմոններ, որոնք ստիպում են այդ մանրէներին ուղղակիորեն ներթափանցել արյունատար անոթներ: Եթե զարկերակները արգելափակված են, ապա սրտի կաթվածն անխուսափելի է:





























