Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-21 ավտոճանապարհին՝ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34NT163 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ., ծնվ. 1980թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել. տուժածներ չկան:





























