Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավում է, որ ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չի մասնակցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանը:
«Իհարկե ցավում եմ, որ չմասնակցեցինք, իսկ մասնակցելու համար ամեն ինչ պիտի անենք, որ բարձրացնենք մեր մակարդակը: Իսկ մեր մեծագույն թերությունն այն է, որ չենք կարողանում աջ ոտքով գնդակին գեղեցիկ հարվածել»,- ասաց նա:շ
Անդրադառնալով նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ մեծ հույսեր ունի նրա հետ կապված. «Կարծում եմ, որ կկարողանա մեծ փոփոխություններ կատարել»:
Հարցից, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Գերմանիային, այն էլ նման մեծ հաշվով, Ռուբեն Հայրապետյանը բարկացավ ու հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ից, այն անցկացվում է Բրազիլիայում:





























