Սուրճի չափավոր օգտագործումը կարող է կանխել կարիեսի առաջացումը: Բրազիլիացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի որոշ տեսակի հատիկները հակաբակտերիալ հատկություններ ունեն: Սեւ թունդ սուրճն առանց շաքար կարող է պահպանել ատամների առողջությունը, հաղորդում է «Mail Online»-ը:
Ռիո-դե-Ժանեյրոյի դաշնային համալսարանի գիտնականները հեռացված կաթնատամները ենթարկել են «Coffea Canephora»-ի ազդեցությանը: Նրանք հայտնաբերել են, որ սուրճն ակտիվ ազդում է բակտերիալ բիոթաղանթների վրա, որոնք ատամնաքարեր են առաջացնում, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Փորձի ժամանակ կիրառված կաթնատամների վրա գիտնականները բակտերիաների օգնությամբ բիոթաղանթներ են աճեցրել: Գործընթացի ավարտին ատամները մշակել են սուրճի հատիկների լուծույթով, որոնք ոչնչացրել են բակտերիաները: Գիտնականները համարում են, որ պատճառը սուրճի մեջ պարունակվող պոլիֆենոլներն են ու հակաօքսիդանտները:
Սուրճի դրական ազդեցությունը վերանում է, եթե դրանում չարաշահում են շաքարն ու սերուցքը:





























