Հունիսի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել եւ բաժանմունք բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1984 թ. ծնված Վիկտորիա Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: