Ուկրաինան չի բացառում, որ մինչեւ օրվա վերջ կարող է վճարել «Գազպրոմի» պահանջած 1,9 մլրդ դոլարը, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլեւը:
«Կվճարենք, թե ոչ, առայժմ պատրաստ չեմ պատասխանել, քանի որ օրվա ավարտին հինգ ժամ է մնացել, դեռեւս կարող է լինել», - Կոբոլեւի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ հայտարարել էր, որ ռուսական ընկերությունն այլեւս մտադիր չէ հետաձգել գազի համար կանխավճարի փոխանցման ժամկետը: Չվճարման պարագայում մատակարարման ծավալը կլինի նախապես վճարված գումարին համապատասխան:





























