Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված  22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե արդեն իսկ կառուցված ցանցերը նաեւ փորձարկվել են:

Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է  ավարտել հունիսի վերջին:

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ։

Զուգահեռ իրականացվում է նաեւ խողովակների թարմացում եւ ներկում: