ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին  կազմել է 411.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.75 դրամ (աճել է 2.06 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.96 դրամ (աճել է 0.02 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.43 դրամ (աճել է 5.83 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,753.64 դրամ, արծաթը՝ 255.85 դրամ, պլատինը՝ 19,033.57 դրամ։

Հունիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: