Վայրի կենդանիների ապօրինի առեւտուրը Հայաստանում չի վերահսկվում: Այդ մասին հունիսի 13-ի մամուի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Թռչունների սիրահարների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ հանրապետությունում լանորեն տարածված է վայրի թռչնատեսակների որսն ու վաճառքը: «Այսպես, «Կարմիր գրքում» ընդգրկված սպիտակապոչ արծիվի արժեքը միջազգային շուկայում 8000 դոլար է կազմում», տեղեկացրեց Ադամյանը՝ հավելելով, որ Բնապահպանության նախարարությունը անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում կենդանիների ապօրինի վաճառքի վրա: Նրա խոսքով՝ նման գործունեությունը աշխարհում չափազանց եկամտաբեր է. երկրորդ տեղում է թմրանյութերի առեւտրից հետո:

Ամփոփելով ասվածը՝ Ադամյանը նշեց, որ վայրի կենդանիների ստվերային առեւտուրը պետությանը տնտեսական վնաս է հասցնում: Բացի այդ բացառված չէ հիվանդությունների փոխանցումը մարդկանց: