«Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերն ավելի պարզ ու հասկանալի են եղել կազմած, քան «Հայոց լեզու և գրականությանը»: Այսօր՝ հունիսի 13-ին, նման կարծիք էին հայտնում «Օտար լեզու» առարկայից քննություն հանձնող դիմորդները քննությունից դուրս գալիս:

Հարցին, թե ինչպես են հանձնել քննությունը, դիմորդները բոլորը նույն պատասխաննէին տալիս: «Շատ հեշտ էր, շատ լավ ենք գրել»,-պատասխանում էին նրանք:

Քննական կենտրոնի դրսում դիմորդներին սպասող ծնողները թեև նշում էին, որ սա իրենց երեխաների երկրորդ քննությունն է, և իրենք արդեն փորձ են ձեռք բերել, բայց, միևնույն է, անհանգիստ էին, մի քանիսը հանգստացնող դեղահաբեր էին խմում:

Նշենք, որ «Օտար լեզու» առարկայից քննություն հանձնողների թիվը 6000 է, որոնցից 198-ը բացակա է եղել:

Հիշեցնենք, որ դիմորդները միասնական քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից: