Կիսելյովին պիտի ռուսերեն հայհոյեին եւ դուրս վռնդեին. ռուսներին հասկանալի միակ լեզուն դա՛ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը:
Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանի ԱԺ-ում հանդիմանում է պատգամավորներին, որ Հայաստանում կամաց-կամաց մոռանում են ռուսերենը եւ հարց ուղղում, թե ինչ են անում վերջիններս դա կանխելու համար: Ու մեր պատգամավորները խեղճացած արդարանում են, թե չեն մոռացել ռուսերենը, այդ ուղղությամբ քայլեր են արվում:
Դա ստրկատիրոջ եւ ստրուկների հարաբերություն է եղել, եւ քիչ է հետաքրքրում: Իսկ եթե այդ ստրկատերերն ու աբորիգեն ստրուկները միահամուռ ջանքերով կփորձեն մեր ազգային ինքնության գերագույն արժեքի վրա ձեռք բարձրացնել, ապա կստատան բառի բուն իմաստով զինված դիմադրություն:
Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պիտի արձագանքեին այդ հանդիպմանը ներկա հայ պատգամավորները եւ ինչպես պիտի արձագանքի Հայաստանը որպես պետություն այս դեպքում: Օրինակ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ին կոչ արեց անցանկալի անձ հայտարարել Կիսիլյովին, դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:
Պիտի ռուսերեն հայհոյեին եւ դուրս վռնդեին. ռուսներին հասկանալի միակ լեզուն դա՛ է. բայց դե ինչպե՞ս ստրուկը հայհոյեր իր տիրոջը. մեր Խորհրդարանը մեծավ մասամբ ստրուկների հավաքածու է: Հայաստանը որպես պետություն միայն իրավականորեն կա, ուստի նրանից որեւէ բան ակնկալելն անիմաստ է, իսկ պարոն Փաշինյանը շատ դիպուկ եւ գրագետ կոչ է արել. միանգամայն համաիտ եմ՝ փոքրիկ հավելմամբ. անցանկալի անձ է պետք հայտարարել Արեւմուտքում արդեն իսկ անցանկալի անձ հայտարարված ոչ միայն այդ թշվառականին, այլեւ նրան Հայաստան գործուղողներին: Սակայն ԱԳՆ-ն, քանի որ բոլոր կառույցների պես ռուսական մասնաճյուղ է, չի կարող դա անել. այդ մե՛նք՝ քաղաքացիներս, առաջին հերթին պետք է մեր գիտակցության մեջ անցանկալի համարենք ռուսական վարչակարգի ցանկացած ներկայացուցչի:
Արդյոք Կիսելյովի հետ կապված միջադեպը եւ Երեւանում Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը Հայաստանում նույն՝ ռուսական բիրտ միջամտության շթղայի օղակները չեն, թե՞ Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը հայաստանյան ծագում ունի:
Ի՜նչ եք ասում, ի՞նչ հայկական նախաձեռնություն. նայեք այդ դաուն «հայերի» դեմքերին, մի՞թե դրանք որեւէ նախաձեռնության ունակ են: Այո՛, դա Ձեր ասած ռուսական բիրտ միջամտության շղթայի օղակ է, որին պետք է պատասխանել նույնքան բիրտ հակազդեցությամբ: Իսկ առայժմ պետք է հրաժարվել փողոցում ռուսերեն հարցերին պատասխանելուց սկսած՝ մինչեւ այն սրճարաններ հաճախելը, ուր ռուսերեն մենյուներ են կամ ռուսերեն երգեր: Ո՛չ ռուսերենին, կորչի՛ ռուսերենը նույնիսկ կենցաղից, քանի դեռ Ռուսաստանը մնում է վայրենի եւ հայ ժողովրդին որպես իշխանավորներ պարտադրում է մեր ժողովրդի թափոնին՝ իր ստրուկներին:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար: Նա առաջարկել է ավելացնել ռուսական դպրոցների թիվը եւ հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին:
Կիսելյովը վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:
Ավելի ուշ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԳՆ-ին անցանկալի անձ հայտարարել Կիսելյովին:





























