Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով            ՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քառյակի առաջարկին կառավարությունն ու ՀՀ վարչապետն իրենց կարծիքը հայտնել են, իսկ առաջիկայում մշակվելու է նոր օրենքը, որին կմասնակցեն բոլոր քաղաքական ուժերը:

Անդրադառնալով ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա տալու առաջարկին, Շարմազանովը նշել է, որ ընդդիմադիր խմբակցություններն արդեն ունեն այդ ֆունկցիան, իսկ եթե դրանից ավելի լայն ֆունկցիաներ ունենային, իշխանություն կլինեին:

«Եթե մենք գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ համակարգային փոփոխությունների մասին խոսել են որոշ քաղաքական ուժեր, որոնք հիմա չգիտես ինչու  լռում են :

Ինչ վերաբերում է քառյակի առաջարկներից աշխատավարձերի բարձացմանը, ապա Շարմազանովի կարծիքով ժովորդահաճո հայտարարությունը շոյում են հասարակության ականջները, բայց դրանք օգուտ չեն տալիս: