Շաբաթ օրը Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան եւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը:  Ապրիլին տեղի ունեցած առաջին փուլում Աբդուլան հավաքել է 44,9% ձայն, Ահմադզայը` 31,5%:

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Աբդուլայի դեմ մահափորձ էր կատարվել: Հունիսի 6-ին Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով թեկնածուն չէր տուժել, սակայն իր մի քանի թիկնապահներ վիրավորվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրորդ փուլի նախօրեին թեկնածուներն ակտիվ քարոզչություն են ծավալել, որի ընթացքում ընդգծել են երկրում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Երկու թեկնածուների համար էլ ամենակարեւոր կետը անվտանգության բնագավառում իրավիճակի կայունությունն է երկրում, որտեղ պարբերաբար հարձակումներ են իրականացնում  «Թալիբանի» գրոհայինները: