ԱՄՆ իշխանությունները մտադիր են ավիացիոն հարվածներ հասցնել Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների դիրքերին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների:
Հունիսի 13-ին, Բարաք Օբաման, ելույթ ունենալով Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրաքին, բայց զորքեր չի ուղարկի այնտեղ ռազմական գործողությունների մասնակցելու համար:
«Ես խնդրեցի իմ ազգային անվտանգության թիմին գործողությունների այլ հնարավոր տարբերակներ պատրաստել՝ Բաղդադի կառավարությանն օգնություն տրամադրելու հարցում»,-նշել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է Gazeta.ru-ն:





























