Իրանն իր էլիտար զորքերը Իրաք չի ուղարկել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին։
«Մենք հստակ նախանշել ենք մեր դիրորոշումը։ Մենք չենք մասնակցում Իրաքում ծավալված մարտերին», — ասել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ուժային աղբյուրները, գրել էր, որ Իրաք են ուղարկվել առնվազն երեք գումարտակ իրանական էլիտար զորքեր, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս քաղաքներ է գրավել Իրաքի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում։





























