Իրանի մայրաքաղաքում սկսվել են Իրանի եւ Գերմանիայի երկկողմ խորհրդակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ «վեցյակի» Վիենայում կայանալիք հերթական բանակցություններին ընդառաջ։
ԻՐՆԱ-ն հայտնում է, որ գերմանական պատվիրակությունը, ԱԳՆ-ի քաղաքական տնօրենՀանս-Դիտեր Լուկասի գլխավորությամբ, հանդիպել է ԻԻՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայատիի հետ։ Հանդիպումներ են նախատեսված նաեւ Իրանի փոխարտգործնախարարներ Մաջիդ Թահթ Ռավանչիի եւ Աբաս Արաքչիիի հետ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Թեհրանի եւ Բեռլինի բանակցություններն անցկացվում են երկկողմ խորհրդակցությունների շարքի շրջանակում, որոնց ընթացքում կողմերը հստակեցնում են դիրքորոշումները եւ ձգտում հարթել տարաձայնությունները՝ հունիսի 16-20-ին Վիեննայում «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամները, գումարած Գերմանիան) եւ Իրանի միջեւ սպասվող բանակցություններին ընդառաջ։





























