ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործունեությունը վատ տպավորություն է թողնում ամերիկացիների 52 տոկոսի վրա: Նման արդյունք է ստացել Հասարակակ կարծիքի ամերիկյան ինստիտուտը (Գելափ)՝ իր անցկացրած հարցման արդյունքում:

Հարցման տվյալներով՝ Օբամային «ուժեղ ու վճռական առաջնորդ» է համարել հարցվածների 45 տոկոսը: 47 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «ազնիվ եւ վստահության արժանի» մարդ է, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Բարաք Օբամայի ազնվության մեջ կասկածողների թիվը առաջին անգամ նրա նախագահության ընթացքում  անցել է 50 տոկոսից:

Ավելի վաղ հրապարակվել էին FOX հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն ամերիկացիների 55 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ը՝ Օբամայի գլխավորությամբ, ավելի է թուլացել: