Ոստիկանության Թալինի բաժնում, հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երեւան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ եւ 1 նռնակ առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























