«Վերին Լարս-Կազբեկի» ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Twitter-ի իր միկրոգլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածք է եղել, որի հետեւանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաեւ ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) եւ Գեորգի Գեւորգովը, որոնց մասին տեղեկություն դեռեւս չկա:
Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարածք էին տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի, որոնք չէին տուժել:





























