Հայաստանում Sandora հյութերի արտադրություն կմեկնարկի: Տեղեկությունը հունիսի 14-ին «Jermuk International Pepsi Cola Bottler» ԲԲԸ-ի տնօրեն Արշավիր Մինասարյանն է հայտնել: Արտադրատեղամասում արդեն 10 նոր աշխատատեղ է բացվել, հաջորդ տարի եւս 25-30 մարդ ձեռնարկությունում աշխատանք կգտնի:
Ներկայումս Sandora հյութերը Ուկրաինայից են Հայաստան ներկրվում: Տեղական արտադրության մեկնարկից հետո դրանք նաեւ ԱՊՀ երկրներ կարտահանվեն. Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ:
Նկատենք, որ «Pepsi» կորպորացիան իր արտադրանքի` գազավորված եւ բնական հյութերի ներմուծման եւ արտահանման վերաբերյալ որոշումների կայացման առումով ապակենտրոնացում չի ենթադրում: Ներկայումս Pepsi-ն 0,2 լ տարողությամբ շշերով է Վրաստանից Հայաստան ներկրվում` նախկին մետաղական տարաներին փոխարեն, իսկ Հայաստանից Վրաստան` 0,25 լ տարողությամբ շշերով:





























